Yandex Hall-ի կանոններ

Yandex Hall-ի նպատակն է՝ ստեղծել ՏՏ համայնքների միավորման հարթակ, որը զերծ կլինի որևէ խտրականությունից բոլորի համար՝ անկախ սեռից, առողջական վիճակից, կազմվածքից, ռասայից, քաղաքական հայացքներից և դավանանքից։ Վարքի նորմերն օգնում են ստեղծել համայնք, որի հիմքում են բարությունը, համագործակցությունն ու փոխադարձ հարգանքը։

Կազմակերպիչները չեն հանդուրժելու չարաշահման, ահաբեկման կամ նվաստացման որևէ երևույթ։ Անթույլատրելի են ցանկացած տեսակի վիրավորանքները միջոցառումների, այդ թվում՝ զեկույցների, դասընթացների և երեկույթների ժամանակ, ինչպես նաև՝ ուղղված գործընկերների ստենդներին և սոցիալական ցանցերի էջերին։ Կանոնները տարածվում են հաղորդակցման բոլոր ձևաչափերի վրա․ առցանց, անցանց, հրապարակումներ, անձնական շփում, Yandex Hall հարթակում անցկացվող միջոցառումներ։ Կանոնները խախտող անձանց կարող է արգելվել հետագա մասնակցությունը միջոցառումներին՝ կազմակերպիչների հայեցողությամբ։

Եթե ձեր հանդեպ խտրականություն է դրսևորվել, կամ այլ մասնակիցների կողմից կանոնների խախտում եք նկատել, խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով՝

Իրադարձություններ

Հետևեք մյուս իրադարձություններին
Yandex Hall-ի տելեգրամյան ալիքում՝
Mon Jun 17 2024 17:49:03 GMT+0300 (Moscow Standard Time)